(Պատմական ակնարկ)

Նորահարսին օժիտ տալու սովորույթը կիրառում է ունեցել մեզանից դեռևս հազարավոր տարիներ առաջ, և այդ մասին բազմաթիվ վավերագրեր են պահպանվել: Դրանցից ամենահինը Բաբելոնի արքա` Համմուրաբիի օրենսգիրքն է, որը վկայում է այն մասին, թե Ք.ծ.ա. II հազարամյակում Տիգրիս-Եփրատյան հովտում որքան բարդ և նուրբ իրավական հարցեր և դրույթներ են քննարկվել:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օժիտը բոլոր ժամանակներում եղել է անձեռնմխելի և չի ձուլվել համընտանեկան ունեցվածքին:

Հարուստ դասակարգը` բդեշխները, իշխանները, նախարարները իրենց դստրերին որպես օժիտ տվել են մեծ և փոքր հողային տիրույթներ, դաստակերտներ, գյուղեր, այգիներ ևն: Հայոց մեջ վավերացված է «Մայրենիք» կոչված սեփականության իրավունքը. հայ կինը, իրեն օժիտ տրված ունեցվածքը, սեփականատիրոջ իրավունքով, կարող էր փոխանցել իր զավակներին: Մոր կողմից փոխանցված այդ ունեցվածքն էլ կոչվում էր «մայրենիք»:

 

Կարդալ հոդվածն ամբողջությամբ (հայերեն լեզվով) >>

Տպագրված է՝