(Հայկազուն սրբերի հետքերով)

Ներկա հոդվածը նվիրված է վենետիկյան Մխիթարյան միաբանության անդամ, խոշոր հայագետ, պատմաբան, բանասեր, աշխարհագետ, բանաստեղծ և թարգմանիչ` Ղևոնդ Ալիշանի կյանքի ու գործունեության վաղ շրջանին: Դիտարկվող ժամանակահատվածը (1850-1953 թթ.) հատկանշական է նրանով, որ Հայր Ալիշանը, շրջելով Եվրոպայի քաղաքներով, հավաքագրել` ապա և կրկնօրինակել է տարբեր եկեղեցիներում գտնվող հայկական մատենագրեր, ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հայ քրիստոնյա հոգևորականների կյանքի վերաբերյալ վավերագրեր: Դեռևս քրիստոնեության արևածագին, լքելով պատմական Հայաստանը, հայ քրիստոնյաները, թափանցելով Արևմուտք, հանգրվանել են եվրոպական տարբեր քաղաքներում: Անապատական կյանքով ապրելով և ճգնելով` քարոզել են Աստծո հավատքը, որի համար էլ կաթոլիկ եկեղեցին հայկազուններին դասել է սրբերի շարքին:

 

Կարդալ հոդվածն ամբողջությամբ (հայերեն լեզվով) >>

 
 
Տպագրված է՝