• Ղևոնդ Ալիշան 20.10.2017 Ներկա հոդվածը նվիրված է վենետիկյան Մխիթարյան միաբանության անդամ, խոշոր հայագետ, պատմաբան, բանասեր, աշխարհագետ, բանաստեղծ և թարգմանիչ` Ղևոնդ Ալիշանի կյանքի ու գործունեության վաղ շրջանին: Դիտարկվող ժամանակահատվածը (1850-1953 թթ.) հատկանշական է նրանով, որ Հայր Ալիշանը, շրջելով Եվրոպայի քաղաքներով, հավաքագրել` ապա և կրկնօրինակել է տարբեր եկեղեցիներում գտնվող հայկական մատենագրեր, ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հայ քրիստոնյա հոգևորականների կյանքի վերաբերյալ ... Կարդալ ավելին
  • Օժիտ 07.04.2017 Նորահարսին օժիտ տալու սովորույթը կիրառում է ունեցել մեզանից դեռևս հազարավոր տարիներ առաջ, և այդ մասին բազմաթիվ վավերագրեր են պահպանվել: Դրանցից ամենահինը Բաբելոնի արքա` Համմուրաբիի օրենսգիրքն է, որը վկայում է այն մասին, թե Ք.ծ.ա. II հազարամյակում Տիգրիս-Եփրատյան հովտում որքան բարդ և նուրբ իրավական հարցեր և դրույթներ են քննարկվել: Կարդալ ավելին
  • Երկնային լուսատուները հայոց ավանդական հարսանեկան գովքերում 21.04.2016 Երկնային լուսատուներին նվիրված առասպելներ կարելի է հանդիպել Հին աշխարհի բոլոր ժողովուրդների դիցաբանական զրույցներում, քանզի Տիեզերքի կառուցվածքը միշտ եղել է հնագույն մարդու ուշադրության կենտրոնում: Հին Արևելքում աստղագիտությանը վերաբերող ուսումնասիրություններում բացառիկ հաջողությունների էին հասել շումերները, որոնց ձեռք բերած գիտելիքներն օգտագործվում են առ այսօր: Հնագույն աստվածները ներկայացվում էին որպես երկնային լուսատուներ` «Տիեզերքից եկածներ», նրանց մեծարում և պաշտում էին: Կարդալ ավելին
  • «Լռության» 70 տարին 15.05.2015 Մինչ Մեծ Հայրենական պատերազմը Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 1,5 մլն., որը Խորհրդային Միության ամբողջ բնակչության 1% էր: Հայաստանը ԽՍՀՄ-ի ամենափոքրաթիվ հանրապետությունն էր, այնուամենայնիվ, ավելի քան կես միլիոն հայեր մեկնեցին ճակատ. չվերադարձան շուրջ 300 հազար, որոնց թվում էր նաև Մկրտիչ Տիգրանի Տիգրանյանը: Կարդալ ավելին