Հայոց հարսանյաց ծեսում պսակի օրվան նախորդել է հինադրեքի արարողությունը: Խորհրդավոր այդ ծեսը ուղեկցվել է հատուկ նվիրական երգերով ու պարերգերով` զուռնա-դհոլի նվագակցությամբ: Հինայել են հարսի մազերը, ձեռքերը «բռի մեջ», ինչպես նաև թագվորի ու քավորի ճկույթները: Զարդաձևերով հինայելու հնագույն սովորույթը` «մեհենդի» արվեստը տարածված է եղել Հին Արևելքում (Հնդկաստան, Պարսկաստան, Արաբիա):

Ազգագրության մեջ կան ենթադրություններ, որ հինա դնելու սովորույթը հայերը ժառանգել են հին պարսիկներից և արաբներից:

Խորամուխ լինելով հինադրեքի ծիսական առանձնահատկությունների մեջ. մեր հոդվածի շրջանակներում, եկանք այն եզրահանգման, որ հայոց ծիսակարգում հինայման սովորույթի ինքնատիպ դրսևորումներ. կիրառվել են դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում:

Կարդալ հոդվածն ամբողջությամբ (հայերեն լեզվով) >>

Տպագրված է ՝ «Կանթեղ» գիտական հոդվածներ, №2 (63), Երևան, «Ասողիկ», 2015, էջ 239-260