Մինչ Մեծ Հայրենական պատերազմը Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 1,5 մլն., որը Խորհրդային Միության ամբողջ բնակչության 1% էր: Հայաստանը ԽՍՀՄ-ի ամենափոքրաթիվ հանրապետությունն էր, այնուամենայնիվ, ավելի քան կես միլիոն հայեր մեկնեցին ճակատ. չվերադարձան շուրջ 300 հազար, որոնց թվում էր նաև Մկրտիչ Տիգրանի Տիգրանյանը: 70-տարուց ավել հարազատները նրա մարտական անցյալի մասին ոչ մի  տեղեկություն չունեին, միայն, որ 1944 թ. զոհվել է Բելառուսում:

Ռուսաստանի Դաշնության ՊՆ Կենտրոնական Արխիվի գաղտնազերծման աշխատանքների շնորհիվ, համացանցում ստեղծվեցին հատուկ կայքեր, որոնք համալրվեցին Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցների մասին արժեքավոր տեղեկություններով:

Բացահայտվեց և՛ս մի «Անհայտ անում», և՛ս մեկ արժանի հայորդի, որն իր անսահման քաջության համար արժանացել էր մարտական ամենաբարձր պարգևատրումների:

 

Կարդալ հոդվածն ամբողջությամբ (ռուսերեն լեզվով) >>

Տպագրված է՝ «Вестник общественных наук», № 2 (май-август), Ереван, «Наука», 2015, стр. 24-33.