Երկնային լուսատուներին նվիրված առասպելներ կարելի է հանդիպել Հին աշխարհի բոլոր ժողովուրդների դիցաբանական զրույցներում, քանզի Տիեզերքի կառուցվածքը միշտ եղել է հնագույն մարդու ուշադրության կենտրոնում: Հին Արևելքում աստղագիտությանը վերաբերող ուսումնասիրություններում բացառիկ հաջողությունների էին հասել շումերները, որոնց ձեռք բերած գիտելիքներն օգտագործվում են առ այսօր: Հնագույն աստվածները ներկայացվում էին որպես երկնային լուսատուներ` «Տիեզերքից եկածներ», նրանց մեծարում և պաշտում էին:

Հայոց ավանդական հարսանեկան ծեսում Թագվորը նույնացվում էր Արեգակի, իսկ նորահարսը` Լուսնի հետ (երբեմն Արուսյակի), որոնց գովերգում էին հատուկ ծիսական երգերով:

 

Կարդալ հոդվածն ամբողջությամբ (հայերեն լեզվով) >>

Տպագրված է՝ «Կանթեղ» գիտական հոդվածներ, № 3, Երևան «Ասողիկ», 2016